Microsoft կորպորացիան ավարտել է աշխատանքը Office 2013 հավելվածների փաթեթի վրա՝ ներկայացնելով վերջնական տարբերակը գործընկերների համար՝ RTM — release to manufacturing, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Office 2013-ի հիմնական առանձնահատկությունը համարվում է ադապտացիան պլանշետային համակարգիչների սենսորային էկրաններին ու Windows 8 նոր օպերացիոն համակարգի ինտերֆեյսին: Office 2013-ի RTM-տարբերակը պարունակում է նույն ծրագրային կոդը, որը կներկայացվի օգտատերերին 2013 թվականի առաջին եռամսյակում:
Office 2013-ը օգտատերերի համար կարժենա 100 դոլար և ավելի մեկ տարվա համար բաժանորդագրության դեպքում, կամ 140 դոլար և ավելի՝ միանվագ գնման դեպքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: