Mozilla ընկերությունը, որը մշակել է աշխարհում ճանաչելիության առումով երրորդ բրաուզերը, շտկել է վտանգավոր խոցելիությունը Firefox 16 նոր բրաուզերում և այն կրկին հասանելի է ներբեռնման համար:
Ինչպես ասվում է Mozilla-ի կայքում, անկախ մասնգետների կողմից նախկինում հայտնաբերված խոցելիությունը թույլ էր տալիս չարագործներին հատուկ ստեղծված կայքի միջոցով հասանելիություն ստանալ ինտերնետ-ռեսուրսների ցուցակին՝ իմանալով, թե ինչ ռեսուրսներ է բրաուզերի օգտատերն այցելել նախկինում:
Windows, Mac և Linux-ի համար նախատեսված Firefox-ի նորացումը թողարկվել է, արդեն տեղադրված բրաուզերները կնորացվեն ինքնաբերաբար: