AM
15 Հոկտեմբեր 2012 - 11:07 AMT

Եվրոն էժանանում է դոլարի նկատմամբ Իսպանիայից նորությունների սպասումների ֆոնին

Եվրոն հոկտեմբերի 15-ին էժանանում է դոլարի նկատմամբ, քանի դեռ վերլուծաբանները գուշակում են, թե Իսպանիան երբ կդիմի միջազգային ֆինանսական օգնության համար:

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.4 տոկոսով մինչև 1.2909 դոլար` ավելի վաղ անկում ապրելով մինչև 1.2891 դոլար: Սեպտեմբերի կեսից փոխարժեքը պահպանվում է 1.28-1.31 դոլարի դիապազոնում Եվրամիության ֆինանսական օգնության վերաբերյալ Իսպանիայի անորոշ պլանների պատճառով:

Եվրագոտու պաշտոնյաների կարծիքով, Իսպանիան ֆինանսական օգնության մասին հայտ կներկայացնի նոյեմբերին: