Եվրագոտում պարտքային ճգնաժամի զարգացման հետ կապված իրավիճակը «մղձավանջ է» և սպառնում է ոչ միայն արժութային միությանը, այլև ԵՄ-ին, հայտարարել է հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը: Ըստ նրա, կա մի ակնհայտ ելք` Գերմանիայի ելքը եվրագոտուց, հաղորդում է Reuters-ը:
Սորոսի գնահատմամբ, Եվրոպայում հնարավոր ճգնաժամը ահռելի բացասական անդրադարձ կունենա տարածաշրջանի վրա: «Եվրագոտին երկարատև դեպրեսիայի մեջ է, որը ստեղծվել է հենց նրա կողմից»,-կարծում է Սորոսը:






