Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրվա սակարկությունների արդյդունքում ցուցադրել են տարբեր ուղղվածության դինամիկա ԱՄՆ-ից մակրոտնտեսական նորությունների և Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության թուլացման ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.01 դոլարով` մինչև մեկ բարելի համար 91.85 դոլար: Brent Crude Oil տեսակի հյուսիսամերիկյան նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.79 դոլարով` մինչև մեկ բարելի համար 114.4 դոլար, հաղորդում է ՌՒԱ Նովոստին:
ԱՄՆ առևտրի նախարարության տվյալների համաձայն, երկրում մանրածախ վաճառքի ծավալը սեպտեմբերին օգոստոսի համեմատ ավելացել է 1.1 տոկոսով:






