2012թ. ավարտին գնաճը ակնկալվում է 4 տոկոսի մակարդակով: Այդ մասին հոկտեմբերի 16-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Ակնկալիքներն այնպիսին են, որ այս տարի մենք գնաճի բավականին լավ ցուցանիշ ունենք՝ առաջին 8 ամիսների արդյունքում այն կազմել է 2,5 տոկոս, և եթե արդարանան արտաքին գնաճային ճնշումների վերաբերյալ կանխատեսումները, ապա 2012թ. ավարտին գնաճը ակնկալվում է 4 տոկոսի մակարդակում»,-ասել է նա:
Նա հավելել է նաև, որ 2013թ. կանխատեսմամբ գնաճը կլինի վերջին տարիների համար կայուն ցուցանիշի վրա՝ 4+_1,5 տոկոս:
Տնտեսական աճն այս տարի բավականին բարձր կլինի՝ 7,1 տոկոս, իսկ ահա 2013թ. կանխատեսմամբ այն կկազմի 6,2 տոկոս:






