Փաստաբան Տիգրան Աթանեսյանը այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ հրաժարվում է լինել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի պաշտպանը:
Իր այս քայլը փաստաբանը պատճառաբանել է ծանրաբեռնվածությամբ:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացում, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:






