Ամերիաբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր ավանդային ակցիա` «Ճանաչիր փողի արժեքը»:
Դեռևս 2010թ. բանկը հանդես էր եկել նմանօրինակ ակցիայով, որը լայն արձագանք էր ստացել հանրության շրջանում: Նոր ակցիան գործելու է մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը: «Ճանաչիր փողի արժեքը» ակցիայի պայմանները ներկայացվում են ոչ թե ավանդական` տոկոսադրույքների տեսքով, այլ որպես տարեվերջում ստացման ենթակա ընդհանուր գումարի և ավանդատուի կողմից ներդրվող գումարի տարբերություն:
Ըստ ներդրված արժույթների` համապատասխան գումարների տարեկան արժեքը հետևյալն է. 100 ԱՄՆ դոլարն արժե 93.68 ԱՄՆ դոլար, 100 եվրոն արժե 94.71 եվրո, 1,000 ՀՀ դրամը` 903.26 ՀՀ դրամ: Ավանդատուները հնարավորություն կունենան ավանդի ներդրման պահին ստանալ ներդրվող գումարի և մեկ տարի անց ստացման ենթակա գումարի տարբերությունը: Ի դեպ, նշված տարբերությունը հարկված է օրենսդրությամբ սահմանված կարգով և հանդիսանում է ավանդատուի տարեկան տոկոսային եկամտաբերությունը:
«Ճանաչիր փողի արժեքը» ավանդը ստեղծում է նաև լրացուցիչ հնարավորություններ ավանդատուի համար. վճարային քարտի ստացում` առանց 2 տարվա տարեկան սպասարկման միջնորդավճարի գանձման, քարտով վարկային գծի ստացում` ինչպես մարման արտոնյալ ժամկետով, այնպես էլ վարկային գծի մարման ժամանակացույցով:
Ամերիաբանկը շարունակում է պատշաճ ուշադրություն ցուցաբերել ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների փաթեթի մշակմանը, ճկուն սակագնային համակարգի ներդրմանը: Բանկինկատմամբ օրեցօր աճող հասարակության վստահությունը, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար նախատեսված ժամկետային ավանդների մշտապես համալրվող տեսականին նպաստում ենԱմերիաբանկի ֆիզիկական անձանց ավանդների կայուն աճին:
Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքներով աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 27 %-ով, իսկ տարվա սկզբի համեմատությամբ` 24 %-ով և 30.09.12թ. դրությամբ կազմել է ավելի քան 42 մլրդ դրամ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:






