Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի օրը ցուցադրում են խառը դինամիկա ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրության ծավալների տվյալների ֆոնին, ինչպես նաև երկրի պահեստներում հումքի կոմերցիոն պաշարների վիճակագրության, վկայում են սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի բորսայում WTI տեսակի թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.22 դոլարով կամ 0.24 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 92.31 դոլար: Brent Crude Oil տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի IСE բորսայում նվազել է 0.09 դոլարով կամ 0.08 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 113.91:
Հոկտեմբերի 17-ին հայտնի կդառնան պաշտոնական տվյալները ԱՄՆ էներգետիկայի նախարարությունից:






