Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանն այսօր կրկին դադարեցրել է ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սպասարկումը, պարտքերի պատճառով: Ինչպես հայտնել է «Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը, պարտքի չափը գրեթե մեկ 1 մլն դոլարով գերազանցել է նախկինում համաձայնեցված գումարը, ընդհանուր պարտքը հասնում է 3,360 մլն դոլարի:
«Արմավիա»-ից PanARMENIAN.Net-ի թղթակցին ասացին, որ ընկերությունն ամենն օր էլ մուծումներն անում է: Վերջիններս վստահեցնում են, որ այն փաստը, որ ընկերությունը շուտով կունենա նոր բաժնետեր, դուր չի եկել «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությանը: Իսկ այսօրվա չվերթների դադարեցումն անհիմն են համարում:






