Հոկտեմբերի 17-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 2,1 մլն դրամի առք և վաճառք 1 դոլարի դիմաց 406,00 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405,99 դրամ:
Հոկտեմբերի 17-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407,09 դրամ` հոկտեմբերի 16-ի համեմատ կրճատվելով 0,60 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 533,62 դրամ` ավելանալով 3,50 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,05 կետով` մինչև 13,23 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:






