2012թ 3-րդ եռամսյակի արդյունքների համաձայն աշխարհում սմարթֆոններ օգտագործողների թիվը առաջին անգամ գերազանցել է 1 մլիարդը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղելով Bloomberg-ին:
Ինչպես նշվում է հետազոտությունում, միայն վերջին տարվա ընթացքում ակտիվ սմարթֆոնների քանակն ավելացել է 47 տոկոսով:
Strategy Analytics-ի փորձագետները ենթադրում են, որ սմարթֆոնների օգտագործման 2 մլիարդանոց ցուցանիշը կգերազանցվի արդեն 2015թ:
Հետազոտության հեղինակները կարծիք են արտահայտել նաև, որ առաջիկա 5 տարիների ընթացքում սմարփֆոնների շուկայում պետք է գերակշռող լինեն Android և Apple iOS բազայով սարքավորումները, սակայն դրանց կարող են ավելանալ նաև Windows Phone-ը Microsoft-ից, որը ներկայումս շուկայում նշանակալի մասնաբաժին չի զբաղեցնում: