AM
18 Հոկտեմբեր 2012 - 08:20 AMT

ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 2012-ի հունվար-սեպտեմբերին աճել է 7,8 տոկոսով

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2553,9 հազար տոննա, ինչը 7,8% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 348,9 հազար տոննա, ինչը 6,8% գերազանցում է 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 996,6 հազար տոննա բեռ, ինչը 0,4%-ով գերազանցում է 2011 թ. ցուցանիշը: Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմել է 1208,4 հազար տոննա (աճ 15%):

Հարկ է նշել, որ 4,7%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-սեպտեմբերին այս ցուցանիշը կազմել է 1441 տոննա՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1376 տոննայի դիմաց:

Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: