2012 թվականի հունվար-սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 59,6 հազ. ուղևոր, ինչը 17,8%գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:
Իսկ միայն 2012 թվականի սեպտեմբերին միջազգային ուղևորափոխադրումների ծավալն աճել է 52%. մեկ ամսվա ընթացքում փոխադրվեց 7,6 հազ. ուղևոր՝ անցյալ տարվա5 հազար ուղևորի դիմաց:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականի 9 ամիսներին «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 424,6 հազ. ուղևոր: Միայն սեպտեմբերին ուղևոր էին դարձել 53,9 հազ. մարդ,ինչը 15,2%-ով գերազանցում է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը:
ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղուշարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը:






