AM
18 Հոկտեմբեր 2012 - 11:36 AMT

Նավթի գները փոխվում են տարբեր ուղղություններով ԱՄՆ-ից նորությունների ֆոնին

Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 18-ին փոխվում են տարբեր ուղղություններով ԱՄՆ-ից տնտեսական վիճակագրության և Goldman Sachs-ից նորությունների ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,06 դոլարով կամ 0,07 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 92,06 դոլար: Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0,14 դոլարով կամ 0,12 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 113,36 դոլար:

Ինչպես հաղորդել է ԱՄՆ առևտրի նախարարությունը, սեպտեմբերին երկրում նոր տների քանակն աճել է 15 տոկոսով օգոստոսի վերանայված ցուցանիշի համեմատ (758 հազար)` մինչև չորս տարվա համար առավելագույն մակարդակի` 872 հազար: