AM
18 October 2012 - 14:37 AMT

Բրիտանական դատարանը պարտավորեցրել է Apple ընկերությանը «ապաշխարել» Samsung-ի առաջ

Կորեացի մրցակիցներից ներողություն խնդրող բաններները առնվազն կես տարի պետք է մնան Apple-ի կայքում: Հերքումները պետք է հայտնվեն նաև Մեծ Բրիտանիայի բոլոր պարբերականներում և ամսագրերում: Նման որոշում է այսօր կայացրել Միացյալ Թագավորության Բարձր դատարանը, հաղորդում է НТВ-ն:

Հատկանշական է, որ Aplle ընկերության անունից` ներողության տեքստի տառաչափը Arial-ից փոքր չպետք է լինի:

Կորեական ընկերությունը շատ գոհ է բրիտանական դատարանի կայացրած որոշումից: