AM
19 Հոկտեմբեր 2012 - 05:47 AMT

«Առավոտ». Տիգրան Ուրիխանյան. Ժողովրդավարական բարեփոխումների համար մեզ անհրաժեշտ է կամք և ցանկություն

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԵԺԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում հնչած այն տեսակետին, որ հաշվի առնելով մայիսին միջազգային դիտորդների ներկայացրած առաջարկները` իշխանությունները հաստատակամ են փետրվարին անցկացնել ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններ: «Ցանկանում եմ հավատալ»,- ասել է Տիգրան Ուրիխանյանը, գրում է «Առավոտ» թերթը։ «Առհասարակ, կցանկանայի, որ օպտիմիզմս որևէ կերպ չստվերվեր և չնվազեր, որովհետև ազատ-արդար ընտրություններն այս պարագայում` առավել, քան երբևէ, այլընտրանք չունեն, և ՀՀ-ի ոչ միայն հետագա զարգացումը, այլև զարգացման ճակատագիրն ուղղակիորեն կախված է դրանից»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:

«Այն, որ նախագահը նաև «շոշափելի ֆինանսական աջակցության» ակնկալիքներ է հրապարակել եվրոպական ընտանիքի անդամներից` սկսած ժողովրդավարական բարեփոխումներն ավարտին հասցնելու համար, ԲՀԿ-ական պատգամավորը նկատել է. «Ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է միայն կամք և ցանկություն»: Գումարներ պետք չե՞ն` Aravot.am-ի հարցին պատասխանել է. «Կարծում եմ` գումարներ հայթայթելու բազմաթիվ տեղեր կան:

Մասնավորաբար, վերջերս աղմուկ հանած պատմությունները մատնացույց են անում աղբյուրները»»,- պատգամավորի խոսքերն է մեջբերում «Առավոտը»: