Հոկտեմբերի 24-26-ը Երևանում, կառավարության ընդունելությունների տանը կանցնի «EXPO-RUSSIA ARMENIA 2012» 5-րդ հոբելյանական ցուցահանդեսը:
Ռուս-հայկական «EXPO-RUSSIA ARMENIA 2012» ցուցահանդեսը նախատեսված է էներգետիկայի, մեքենաշինության, մետալուրգիայի, շինարարության, տրանսպորտի, հեռահաղորդակցությունների, ապահովագրության, գյուղատնտեսության, բժշկության, կրթության, լեռանահանքային արդյունաբերության ոլորտների մասնագետների համար:
Ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝ բանավիճային հարթակներ. «ԵվրԱզԷՍ»՝ նվաճումներն ու հեռանկարները», «Մաքսային միություն, միասնական տնտեսական տարածք, ԱՊՀ Ազատ առևտրի գոտի. ազգային տնտեսությունների աճի կետեր համաշխարհային ֆինանսական ճգնաժամ», «Եվրասիական տնտեսական միություն. Գաղափարից մինչև իրականացում»:
Կլոր սեղաններ կանցնեն ՀՀ տրանսպորտի և կապի, էներգետիկայի ու բնական պաշարների, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ու գիտության նախարարություններում:
Տեղի կունենա նաև «Կեղծ ապրանքներից արտադրողի և սպառողի պաշտպանության ակտուալ հարցերը» թեմայով կլոր սեղանը: Ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 100 արդյունաբերական ձեռնարկություններ ՌԴ 35 շրջաններից, ինչպես նաև հայկական ընկերություններ:
Ցուցահանդեսին մասնակցում են «ԳեոՊրոՄայնինգ», «Ռոսագրոլիզինգ», «Ռուսական ավտոբուսներ՝ ԳԱԶ գրուպ» «ՀԿԵ», «Ավանգարդ», «Դոզա-Ագրո», «Պրոտոն Օրյոլ», «Վարան Գրուպ», «ՅուգՄաշՀոլդինգ», HESS Group, «Զլատոուստի զենքի ընկերություն», «Զլատդեկոր» և բազում այլ ընկերություններ:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի Գրուպ» կոնցեռնը: Միջոցառումն անցնում է ՌԴ ԱԱՊ, ՌԴ Պետդումայի ու ՌԴ նախարարությունների աջակցությամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության, ԱԺ, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչություն և ՌԴ-ում Հայաստանի ներկայացուցչության ու երկու երկրների գործարար շրջանակների աջակցությամբ:






