Բրազիլիայի ԶԼՄ-ների ազգային ասոցիացիան, ներառյալ երկրի 154 առաջատար հրատարակություններ, հրաժարվել են համագործակցել Google News-ի հետ, հաղորդում է rbc-ն: Միավորման ներկայացուցիչների խոսքով, նախագծին մասնակցությունը չի արդարացնում իրեն. թույլ տալով ծառայությանը պատճենել նորությունների առաջին պարբերությունները, թերթերը չեն ավելացնում ինտերնետ-թրաֆիկը, այլ, հակառակը, կորցնում են այն:
«Թույլ տալով օգտագործներին ծանոթանալ տեքստի սկզբանական մասի հետ՝ Google News-ը նվազեցնում է շանսերը, որ նրանք հղումով անցում կկատարեն նյութին»,- ասոցիացիայի նախագահ Կառլոս Ֆերնանդու Լինդենբերգ Նետուի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Բրազիլական մամուլի ասոցիացիան պատրաստ է շարունակել համագործակցությունը Google-ի հետ միայն այն դեպքում, եթե կորպորացիան վճարումներ իրականացնի բովանդակությունն օգտագործելու համար: Իր հերթին, որոնողական ծառայությունը հարցի նման ձևակերպումն անհեթեթ է համարում: