Էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի նիդեռլանդական արտադրող Royal Philips Electronics NV-ի մաքուր եկամուտը ընթացիկ տարվա 3 եռամսյակների արդյունքում կազմել է 584 մլն եվրո` նախորդ տարվա 1,13 մլրդ եվրոյի մաքուր կորուստի դիմաց: Այս մասին ասվում է ընկերության ֆինանսական հաշվետվությունում:
Արտադրողի վաճառքի ծավալներն ավելացել են մինչև 6,12 մլրդ եվրոյով, ինչը 13 տոկոսով ավել է նախորդ տարվա 3-րդ եռամսյակի համեմատ:
Ընդ որում ընկերությունը շարունակում է իրականացնել ծախսերի կրճատման քաղաքականություն` տնտեսված միջոցների նպատակային մակարդակը հասցնելով 1,1 մլրդ եվրոյի: