AM
3 March 2003 - 14:30 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԱՆԻՐԱԿԱՆ Է ԱՌԱՆՑ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ղարաբաղյան հակամարտության լուծումը անհնար կլինի առանց արմատական փոփոխությունների: Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքով նման կարծիք է հայտնել Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը: Նա ենթադրել է, որ «կամ Հայաստանը կտրուկ կթուլանա եւ Ադրբեջանը ուժով կլուծի այդ հարցը, կամ Ադրբեջանում ճգնաժամ կառաջանա եւ Հայաստանը կկարողանա իրավաբանորեն ամրագրել ստատուս-քվոն»: Ս.Մարկովը գտնում է, որ Ղարաբաղի վերաբերյալ երկու պետությունների քաղաքականության փոփոխության հնարավորությունը նվազագյուն է: «Ներկա դրությամբ իրավիճակը կմնա սառեցված»,-ասել է նա` ավելացնելով, որ դրանում փոքր դեր չի կատարել նաեւ Ռուսաստանը: Ս.Մարկովը ընդգծել է, որ Հայաստանը փոքր, բայց բավականին ազդեցիկ երկիր է ակտիվ հայկական լոբբիյի առկայության շնորհիվ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ռուսաստանում: «Մեր համար կարեւոր են հարաբերությունները նրա հետ ինչպես մի երկրի, որը կարող է ազդեցություն ունենալ ամենատարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումների վրա»,-հայտարարել է ինստիտուտի տնօրենը: