«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին ժամանակներս ԱԺ այգում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը «թաքուն» հանդիպումներ է ունենում: Ականատեսների վկայությամբ՝ Արգամիչը ժամերով ինչ-որ անծանոթ մարդկանց հետ է զրուցում, որից հետո անծանոթը հեռանում է, այնուհետև որոշ ժամանակ անց կրկին վերադառնում ԱԺ տարածք ու շարունակում զրուցել Հովիկ Աբրահամյանի հետ:
Ըստ ԱԺ-ում շրջանառվող տեղեկությունների, քանի որ ԲՀԿ-ՀՀԿ փոխհարաբերությունները լարված են, դրա համար Աբրահամյանը ստիպված է միջնորդավորված զրուցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ նրան համոզելու, որ ստորագրի նոր կոալիցիոն հուշագիր: Սակայն Ծառուկյանը չի համոզվում և իր դրած նախապայմաններից որևէ սանտիմետր չի զիջում:






