Հոկտեմբերի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 2,880 մլն դրամի առք և վաճառք 1 դոլարի դիմաց 406 դրամ փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:
Հոկտեմբերի 23-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405,92 դրամ` հոկտեմբերի 22-ի համեմատ ավելանալով 0,16 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 528,95 դրամ` կրճատվելով 0,77 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0,10 կետով` մինչև 13,04 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:






