AM
3 March 2003 - 14:22 AMT

ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ԵՐԿՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ

Այսօր Երեւանում միաժամանակ կկայանան Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած երկու թեկնածուների կողմնակիցների հանրահավաքները: Հանրապետության հրապարակում կկայանա ընդդիմության թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի աջակիցների հանրահավաքը: Միեւնույն ժամանակ Մատենադարանի մոտ կկայանա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող 15 քաղաքական կուսակցությունների կողմից կազմակերպված հանրահավաքը: Իսկ այսօր երեկոյան Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում նախատեսվում է հեռուստաբանավեճ Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ, որի ընթացքում նախագահության թեկնածուներին իրենց հարցերը կարող են ուղղել մի շարք տեղական հեռուստակայանների հեռուստադիտողները եւ լրագրողները: