2012-ի առաջին 9 ամիսների արդյունքներով պետական գույքի մասնավորեցումից ստացվել է 219 մլն դրամ, որից պետբյուջե է փոխացնվել 171 մլն դրամ, իսկ համայնքներին փոխանցվել է 49 մլն դրամ: Այդ մասին հոկտեմբերի 24-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի Պետական գույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանը: Նրա խոսքով, ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում պետական գույքի օտարումից ստացվել է 687 մլն դրամ, որից պետական բյուջե է ուղորդվել 493 մլն դրամ, իսկ համայնքներին` 194 մլն դրամ: Բացի դրանից, հաշվետու շրջանում պետական գույքի վարձակալությունից ստացված գումարներից բյուջե է մտել 170,27 մլն դրամ: Այսպես, Մամուլի շենքի վարձակալությունից հավաքվել է ընդամենը 250 000 դրամ, այժմ աճը կազմել է 300 տոկոս, իսկ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կհասնի 400-500 տոկոսի: «Մեր հիմնական խնդիրն է պետական գույքի արդյունավետ կառավարումը»,- նշել է նա և հավելել, որ օրենսդրական փոփոխությունների համաձայն, պետական գույքը վարձակալության կհանձնվի ժամով:
9 ամիսների տվյալներով, վարչության տնօրինության տակ են գտնվում 35 կազմակերպություններ, որոնցից 23-ը` 100 տոկոս պետական մասնակցությամբ, 4-ը` 50 տոկոս մասնակցությամբ, իսկ 8-ը` 50 տոկոսից քիչ մասնակցությամբ:
Այս տարի օտարման են պատրաստվում 7 ընկերություններ, իսկ 3 ընկերություններ արդեն վաճառվել են:
Նորամուծությունների շարքում է հավատարմագրային կառավարիչների ինստիտուտի ներմուծը: Փորձնական նախագծի համաձայն, որն այժմ գործում է 4 կազմակերպություններում, կաշխատի վստահված անձ` ընտրված մրցույթի հիման վրա, որը կհետևի պետական գույքի արդյունավետ կառավարմանը: «Հուսով եմ, որ այդ ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի կլինեն 2013-ի մարտ-ապրիլին»,- հավելել է Սահակյանը:
Կատարվել է նաև հաշվառում պետական կացարանների հիմնադրամի շրջանակներում: Ինչպես հաղորդել է Սահակյանը, 2012-ի 9 ամիսների ընթացքում լուծվել է հանրակացարանի սեփականաշնորհման կամ նվիրատվության հարցը Ադրբեջանից հայրենադարձված 7 ընտանիքների համար, որոնք ստացել են քաղաքացիություն, և 16 ընտանիքների, որոնք բնակվում են հանրապետությունում: Ընթացքի մեջ է ևս 7 ընտանիքների հարցը:






