AM
24 Հոկտեմբեր 2012 - 09:07 AMT

«ՎՏԲ-Հայաստան բանկը» պահանջում է հարկադիր սնանկ ճանաչել ԱԺ պատգամավորին

ՎՏԲ-Հայաստան Բանկի ներքին ընթացակարգերի համաձայն 2010 թվականի նոյեմբեր ամսից բանակցություններ են տարվում Ազգային ժողովի պատգամավոր, մարդուիրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Տիգրան Վաչիկի Ստեփանյանի հետ` կապված վերջինիսկողմից Բանկի առջև իր ունեցած պարտավորությունները չկատարելու կապակցությամբ:

Սկսած 2011 թվականի նոյեմբերից, ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին Բանկի առջև պարտավորությունները չկատարելու դեպքումդատական վարույթ սկսելու մասին:

Քանի որ, Բանկի հաճախորդ Տիգրան Ստեփանյանը գիտակցաբար չի կատարել Բանկի առջև ունեցած իր պարտավորությունները 2012 թվականի ապրիլին «ՎՏԲ-ՀայաստանԲանկ» ՓԲԸ հայց է ներկայացրել դատարան պարտքի բռնագանձման պահանջի վերաբերյալ: Արդյունքում հայցը բավարարվել է, դատական որոշումը հրապարակվել է 2012թվականի օգոստոսին և օրինական ուժի մեջ մտել 2012 թվականի սեպտեմբերին:

Դատական վիճաբանություններից հետո սեպտեմբերի 10-ին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ դիմում է ներկայացրել դատարան Ազգային Ժողովի պատգամավոր ՏիգրանՍտեփանյանի հարկադիր սնանկության պահանջով, որի վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է տեսնել Հայաստանի Հանրապետության www.datalex.am պաշտոնականդատական տեղեկատվական համակարգում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-69 մասնաճյուղ: