AM
24 Հոկտեմբեր 2012 - 09:55 AMT

ԱՄՆ-ում նավթի պաշարների աճը չի արդարացնել սպասումները

ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում բարձրացել են 313,000 բարելով` մինչև 369.605 մլն բարել, հաղորդել է Նավթի ամերիկյան ինստիտուտը (API):

API տվյալներով, բենզինի պաշարները բարձրացել են 181,000 բարելով` մինչև 199,339 մլն բարել, իսկ դիստիլյատների պաշարները նվազել են 890,000 բարելով` մինչև 121,685 մլն:

Վերլուծաբաններն ակնկալում էին, որ նավթի պաշարները կբարձրանան 1,9 մլն բարելով, բենզինի պաշարները` 700,000 բարելով, իսկ դիստիլյատների պաշարները կկրճատվեն 900,000 բարելով, հաղորդում է Ռոյթերսը: