Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դիմել է Հայաստանի նախագահին` վարչական կալանքի տակ գտնվող չարտոնված երթերի մասնակիցներին ազատ արձակելու խնդրանքով: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, այսօր լրագրողներին է հայտարարել ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում, նա ճշտել է, որ ձերբակալվածներին ազատ արձակելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի ոչ թե ինքը, այլ դատարանը: Նախագահի խոսքերով, Գարեգին Երկրորդը համապատասխան միջնորդությամբ դիմել է նաեւ այդ ատյանին: Ռ.Քոչարյանը հույս է հայտնել, որ դատարանի որոշման մասին Հայաստանի հասարակայնությունը կիմանա արդեն այսօր: