AM
24 Հոկտեմբեր 2012 - 14:50 AMT

Հոկտեմբերի 24-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405,55 դրամ

Հոկտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405 դրամ:

Հոկտեմբերի 24-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405,55 դրամ` հոկտեմբերի 23-ի համեմատ կրճատվելով 0,37 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 524,50 դրամ` կրճատվելով 4,45 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0,13 կետով` մինչև 12,91 դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը: