AM
25 Հոկտեմբեր 2012 - 12:03 AMT

Մինչև նոյեմբերի 30-ը ՊԵԿ դիմած տնտեսվարողները կստանան անվճար էլեկտրոնային ստորագրություն

Հայաստանում 2013-ի հունվարի 1-ից միասնական եկամտահարկի ներմուծման հետ կապված տնտեսվարող սուբյեկտները պետք Հայաստանի Պետական եկամուտների կոմիտե ներկայացնեն իրենց հաշվետվությունները բացառապես էլեկտրոնային տեսքով: Այդ մասին հոկտեմբերի 25-ին Հայաստանի կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքով, գործատուների լիազոր անձինք պետք է համապատասխան կարողություններ ունենան այդ հաշվետվությունները ներկայացնելու համար, քանի որ արդեն նոր տարուց հարկային մարմնում կգործի միասնական էլեկտրոնային համակարգ:

Այսօր ընդունված կառավարական որոշման համաձայն, գործատուների կողմից լիազորված անձինք պարտավոր են անձնագրային բաժնում ստանալ ինքնության քարտեր, դիմումը ներկայացնել ՊԵԿ PIN գաղտնագիրը ստանալու համար և գրանցվել, որից հետո ՊԵԿ-ը նրանց տվյալները կփոխանցի համապատասխան կառույց:

Գործընթացի խթանման համար, որոշում է ընդունվել այն անձանց համար, ովքեր մինչև նոյեմբերի 30-ը կդիմեն պետական մարմին PIN գաղտնագիր ստանալու համար, տրամադրել անվճար էլեկտրոնային ստորագրություն, բացի դրանից Հայաստանի կառավարությունը պետբյուջեից կփոխհատուցի նրանց պետտուրքը 3000 դրամի չափով:

Ինչպես հաղորդել է Արմեն Ալավերդյանը, այսօրվա դրությամբ Հայաստանում շուրջ 10 000 տնտեսվարող սուբյեկտներ արդեն կոմիտե են ներկայացնում իրենց հաշվետվություններն էլեկտրոնային տեսքով: «Մենք արդեն հիմա պատրաստվում ենք նրան, որ դեռ շուրջ 40 000 տնտեսվարող սուբյեկտներ կներկայացնեն իրենց հաշվետվություններն էլեկտրոնային տեսքով»,- հավելել է նա: Նա նաև հավելել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գրանցված են ավելի քան 150 000 տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից 25 000-ը գտնվում են լուծարման գործընթացում, 70 000-80 000 տնտեսվարող սուբյեկտները, որոնք թեկուզ տարին մեկ անգամ ներկայացնում են հաշվետվություն, նրանցից շուրջ 50 000-ն ակտիվ հարկատուներ են: