Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 25-ի նիստում որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 202.400 մլն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին նամակների փոխանակման ձևով կնքված համաձայնագրում փոփոխություն կատարելու առաջարկությանը համաձայնություն տալու մասին:
Անտոկոս վարկը տրամադրվում է 10 տարի ժամկետով 5,5 տարի արտոնյալ շրջանով: Ստացված ֆինանսական միջոցները կուղղվեն Հայաստանի 2012թ. պետբյուջեի պակասուրդի ծածկմանը:
2010-11թթ. Ընդլայնված վարկավորման ծրագրի շրջանակերում ԱՄՀ-ն Հայաստանին հատկացրեց 74,8 մլն SDR ($115,3 մլն): Պետբյուջեի պակասուրդը Հայաստանում 2012թ. հունվար-օգոստոսին կազմել է 1,2 մլրդ դրամ: Ընդ որում, պետբյուջեի եկամուտները ութ ամսվա արդյունքում կազմել են 587,9 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 586,1 մլրդ դրամ:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության, ձևավորված պակասուրդը 9 ամսում կազմել է 1,2մլրդ դրամ 9-ամսյա ծրագրով նախատեսված 57,4 մլրդ դրամի դիմաց: Նշենք, որ ներքին ֆինանսավորման աղբյուրների հաշվին պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորումը կազմել է 25 մլրդ դրամ, իսկ արտաքինի հաշվին՝ 26,2 մլրդ դրամ:
2011թ. դեկտեմբերի 8-ին ԱԺ ընդունած պետբյուջեի մուտքերը նախատեսված են 911,6 մլրդ դրամ, ծախսերը՝ 1044,1 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 132,5 մլրդ դրամ:






