Wikileaks-ը հոկտեմբերի 25-ին սկսսել է հրապարակել փաստաթղթեր, որոնք նկարագրում են ամերիկյան ռազմական բանտերում դատապարտյալների հետ վարվելու կանոնները: Այս մասին ասվում է մամուլի հաղորդագրությունում, որը ներկայացվել է նախագծի կայքում:
Նկարագրվում են Իրաքում Քեմթ-Բուկկա և Աբու-Գրեյբ ճամբարների, Կուբայում Գունատանամո և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի բանտերի աշխատանքները, ինչպես նաև ընդհանուր կանոններ, որոնք սահմանել է Պենտագոնը: Այդ փաստաթղերից որոշները գաղտնի են: