Mail.ru Group-ը Facebook սոցկայքի 20.4 մլն արժեթղթերի սեփականատեր է: Մինչ այդ Mail.ru Group-ը տիրապետում էր Facebook-ի 36.4 մլն արժեթղթերի, ինչը կազմում է սոցկայքի ընդհանուր արժեթղթերի 0.75 տոկոսը: Բորսաների փակման պահին սոցկայքի 16 մլն արժեթղթերը գնահատվել են 370 մլն դոլար: Այն մասին, որ Mail.Ru Group-ը Facebook-ում ներդրել է ավելի քան 200 մլն դոլար, հայտնի է դարձել դեռևս 2009-ին: Mail.Ru Group-ում բազմիցս նշել են, որ Facebook-ում կատարված ներդրումները ֆինանսական են, և ընկերությունը կվաճառի ակցիաները, երբ դա շահավետ լինի, հաղորդում է lenta.ru-ն: