AM
27 October 2012 - 07:22 AMT

Google-ը նոր հավելված է մշակել իր որոնողական ծառայության համար

Google ինտերնետ-ընկերությունը նոր հավելված է մշակել իր որոնողական ծառայության համար, ինչպես նաև Chrome ինտերնետ բրաուզերի վարկածը Windows 8 օպերացիոն համակարգի համար:

Microsoft-ը փորձել է ունիվերսալ համակարգ ստեղծել, որը հարմար կլինի սովորական անհատական համակարգիչների և սենսորային էկրանով պլանշետների համար:

Windows 8-ը ունի նաև մեկնարկային էկրան, լցված «կենդանի սալիկներով», որոնք արդեն ծանոթ են Windows Phone սմարթֆոններից:

Google Search հավելվածում ինտեգրվել է ձայնային որոնման տեխնոլոգիան, հայտնում է «ՌՒԱ Նովոստին»: