AM
27 Հոկտեմբեր 2012 - 07:48 AMT

Ռուսական կողմի հետ քննարկվեց Գյումրիում սպորտային խոշոր համալիր կառուցելու առաջարկը

Երեկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում Ռուսաստանի դաշնության գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարին, 102 րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար Օլեգ Սմիրյոնովին և Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Յուրի Այսինին:

Ողջունելով հյուրերին` Սամվել Բալասանյանը կարևորեց Գյումրու և ՌԴ տարբեր քաղաքաների միջև կապերի խորացման անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայնեց կոնկրետ քայլեր կատարել այդ ուղղությամբ, քաղաքապետը նշեց նաև, որ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակեներում խրախուսել ռուսական ներդրումները Գյումրիում:

Հյուրերը շնորհավորեցին Սամվել Բալասանյանին Գյումրու քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթեցին բեղմնավոր աշխատանք, ինչից հետո քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպիսին էր օրինակ Գյումրիում սպորտային խոշոր համալիր կառուցելու ռուսական կողմից հնչեցված առաջարկը: Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն նման ձևաչափի հանդիպումներն ու քննարկումներն ավելի հաճախակի դարձնելու մասին: