Ուսումնասիրվում է Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցչի նշանակման հարցը: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է Բենիլյուքսի երկրներում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին: «Եվրախորհրդարանը գտնում է, որ Հարավային Կովկասում պետք է աճի Եվրամիության դերը», – նշել է նա: Ներկայումս քննարկվում է ներկայացուցչի մանդատը եւ նրա գործունեության շրջանակները: Ինչպես նշել է դեսպանը, ամենայն հավանականությամբ, այդ հարցը կքննարկվի Եվրամիության «եռյակի» մարտի 11-12-ը Վրաստան կատարելիք այցի ընթացքում: