AM
29 October 2012 - 09:02 AMT

Dragon մասնավոր բեռնատար տիեզերանավը վերադարձել է Երկիր

Ամերիկյան Dragon մասնավոր բեռնատար տիեզերանավը վերադարձել է Երկիր: SpaceX ընկերության տիեզերանավը վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում, Կալիֆորնիայի ափից 400 կմ հեռավորության վրա, հայտնում է ВВС-ն:

Ինչպես ասվում է NASA-ի հաղորդագրության մեջ, երկու օրվա ընթացքում բեռի առաջին խմբաքանակը կհանձնվի տիեզերական գործակալությանը:

Այս թռիչքը երրորդն է Dragon-ի համար և առաջինն է 12 առևտրային թռիչքներից, որոնք նախատեսված են CRS (Commercial Resupply Services) պայմանագրով, որ կնքել են SpaceX ու NASA-ն 2008թ. դեկտեմբերին: