AM
29 Հոկտեմբեր 2012 - 09:00 AMT

Զյուգանովը նախազգուշացնում է «Գազպրոմի» սնանկացման վտանգի մասին

Վերջին 20 տարում Ռուսաստանից արտահանվել է 2 տրլն ԱՄՆ դոլար կանխիկ գումար, հայտարարել է Ռուսաստանի Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը կուսակցության նիստում:

Ըստ նրա, օտարերկրացիների բաժնեմասերի ավելացումը խոշոր ռուսական ընկերություններում վկայում է այն մասին, որ երիկրի տնտեսությունը վտանգված է: «Գազպրոմը» կարող է սնանկանալ: Գործող կառավարությունն աչք է փակում դրա վրա, ելնելով սեփական շահեից»,-ասել է Զյուգանովը:

Զյուգանովը նշել է, որ ՌԴ ամենախաշոր «Խնայբանկի» 50 սեփականատերերի մեծ մասն ԱՄՆ քաղաքացիներ են: