Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել ղեկավար կազմի հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը նախարարին զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների` մասնավորապես մայրաքաղաքի Խանջյան փողոցում կիսակառույց շենքի փլուզման, Սասնա ծռեր փողոցի նորակառույց շենքում վերելակի անկման դեպքերի և ձեռնարկված միջոցառումների մասին։
Նախարարը հանձնարարել է խրախուսել այն փրկարարներին, ովքեր օգնել են Խանջյան փողոցի կիսակառույցի փլուզման ժամանակ տուժած բանվորներին, ինչպես նաև Տաթևի ճոպանուղու խցիկներում մնացած ուղևորներին:
Խորհրդակցությանը ՓԾ տնօրենը զեկուցեց նաև, որ նախապատրաստվում է Երևանում ուժեղ երկրաշարժի սցենարով մեծ ուսումնավարժանք, որը տեղի կունենա նոյեմբերի վերջին։
Անցած շաբաթ Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագիտական խմբի աշխատանքների մասին Սերգեյ Ազարյանն նշել է, որ ԱԷՄԳ փորձագետների գնահատմամբ` Հայաստանում գործում է ՀԱԷԿ-ի վթարի կամ դրա սպառնալիքի դեպքում արձագանքման լավ համակարգ և շեշտել են վերջին երկու տարիներին ԱԻՆ զգալի առաջընթացը։
Անդրադարձ է եղել «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խմբի աշխատանքներին: Դրանq ամփոփվում են և մոտակա օրերին արդեն կհայտարարվի մրցույթի։






