Sharp Corp. ճապոնական էլեկտրոնիկա արտադրողը բանակցություններ է վարում տեխնոլոգիական հատվածում խոշորագույն կորպորացիաների հետ դաշինք ստեղծելու մասին, հաղորդել է Կիոդո գործակալությունը:
Գործընկերության համար քննարկվող ընկերությունների ցուցակի մեջ մտնում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Apple Inc., Google Inc. և Microsoft Corp:
Sharp ընկերությունը հեռուստացույցների երբեմնի խոշորագույն արտադրողներից է, իսկ այժմ մի շարք այլ ճապոնական կորպորացիաների նման ճգնաժամի մեջ է, որն առաջացել է ուժեղացող գնային և տեխնոլոգիական մրցակցության պատճառով բազմաթիվ չինական և հարավկորեական մրցակիցների, օրինակ, Samsung-ի և LG-ի կողմից: