AM
29 October 2012 - 16:33 AMT

Apple-ի iPad Mini-ն կարող է չբավականացնել բոլոր ցանկացողներին

Apple-ի iPad Mini նոր պլանշետային համակարգչի վաճառքը դեռ չի սկսվել, բայց ընկերության կայքերում պատվերների էջերը վկայում են այն մասին, որ առկա պաշարները, ըստ երևույթին, սպառվել են, և Apple-ը չի կարող բավարարել պահանջարկը:

Apple-ը ներկայացրել է iPad Mini-ն հոկտեմբերի 23-ին և սկսել պատվերներ ընդունել ինտերնետի միջոցով հոկտեմբերի 26-ից:

Տվյալ պահին պլանշետի առաքման ժամկետը նշվել է որպես նոյեմբերի 2-ը, սակայն հոկտեմբերի 29-ի առավոտյան ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ավստրալիայում և Սինգապուրում Wi-Fi-ով նոր սարքը ձեռք բերել ցանկացողներին առաջարկել են նոյեմբերի 2-ից հետո սպասել երկու շաբաթ:

4G/LTE ցանցերին միանալու հնարավորությամբ մոդելներն ավելի քիչ պահանջարկ են վայելում, ինչը վերլուծաբանները զարմանալի չեն համարում, քանի որ դրանք ավելի թանկ են: ԱՄՆ-ում միայն Wi-FI-ով մոդելի և Wi-Fi+4G/LTE գործառույթով մոդելի տարբերությունը կազմում է 130 դոլար: