AM
30 Հոկտեմբեր 2012 - 09:37 AMT

«Գազպրոմն» ավելացրել է 2012թ. ներդրումային ծրագիրը 15 տոկոսով

«Գազպրոմ» ԲԲԸ տնօրենների խորհուրդը հաստատել է 2012թ. ներդրումային ծրագրի ծավալի ավելացումը 198 միլիարդ ռուբլով նախորդ տարվա դեկտեմբերին հաստատված 777 մլրդ ռուբլու համեմատ՝ այդպիսով իսկ հասցնելով այն 974,649 մլրդ ռուբլու:

Ինչպես ասվում է հոլդինգի մամլո հաղորդագրության մեջ, ընկերությունը պայմանավորում է դա ներդրումների ծավալների ավելացման անհրաժեշտությամբ արդյունահանման, տեղափոխման ու ստորգետնյա պաշարման ոլորտներում: