Դոլարի փոխարժեքը համաշխարհային արժույթների մեծամասնության նկատմամբ նվազել է երեքշաբթի օրվա սակարկությունների տվյալներով ԱՄՆ տնտեսության խթանման լրացուցիչ միջոցների սպասումների ֆոնին՝ կապված «Սենդի» փոթորկի հետևանքների հետ, վկայում են սակարկությունների տվյալները: Առևտրային նստաշրջանի վերջում դոլարի փոխարժեքը վեց երկրների՝ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկերների արժույթների նկատմամբ նվազել է 79.94 կետով երկուշաբթի օրվա 80.2 կետից:Դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ նվազել է մինչև մեկ եվրոյի համար 1.2959 դոլար 1.2903 դոլարից:
Սակարկությունների մասնակիցներն ուշադրություն են դարձրել Ճապոնիայից նորություններին, որի ԿԲ-ը նախօրեին որոշում է ընդունել 11 տրիլիոն յենով ընդլայնել շուկայից ակտիվներ գնելու ծրագիրը՝ մինչև 91 տրիլիոն յեն (1.12 տրիլիոն դոլար), ինչպես նաև պահպանել բազային տոկոսադրույքը տարեկան 0-0.1 տոկոսի մակարդակում:






