AM
31 Հոկտեմբեր 2012 - 08:19 AMT

Ֆինանսների փոխնախարար նշանակվեց Լիանա Հունանյանը

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով, Լիանա Հունանյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

Վարչապետի մեկ այլ հրամանով` Լիանա Հունանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնից։