Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը ՀՀ Սահմանադրական դատարան է ներկայացրել դիմում` փետրվարի 19-ին Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հանձնարարությամբ, ներկյումս տվյալ փաստաթուղթն ուսումնասիրվում է: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրություններին Արտաշես Գեղամյանը հավաքած ձայների քանակով երրորդ տեղն էր գրավել` նրան քվեարկել էր երկրի 250 145 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր ընտրազանգվածի 17,7%-ը: