Կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես ասել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, այդ օրինագծի ընդունումը բխում է Հայաստանի միջազգային պարտավորություններից Կարթագենյան արձանագրության գործողությունների շրջանակում: Նա հայտնել է, որ փաստաթուղթը կքննարկվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ և կառավարության հավանությանն արժանանալու դեպքում կուղարկվի Աժ:
Այդ առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այդ փաստաթուղթը հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի արդյունք է, որտեղ առավել վառ են արտահայտված այդ կազմակերպությունների դիրքորոշումները:






