Պարույր Հայրիկյանի գլխավորած «Ինքնորոշում միավորումը» հնարավոր է Հայաստանի ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում աջակցի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: ԻՄ-ի քարտուղար Հակոբ Յումուշադյանի խոսքերով` դա հնարավոր կլինի, եթե Ռ. Քոչարյանը հրապարակայնորեն հայտնի սահմանադրական բարեփոխումների ձգձգման պատճառները եւ ազատ կարձակի վերջին օրերին հանրահավաքների եւ երթերի ժամանակ ձերբակալված անձանց: Ա. Յումուշադյանը նշել է, որ «ԻՄ-ը ընտրությունների առաջին փուլը համարում է անարդարացի»: Խոսելով նախագահի մյուս թեկնածու Ստեփան Դեմիրճյանի մասին, նա նշել է, որ «նրա ներկայացուցիչների հետ հանդիպումը ցույց է տվել, որ այդ թեկնածուի մոտ բացակայում է կոլեկտիվիզմի զգացումը եւ միասնական ծրագիրը»: