Էլեկտրոնիկայի ճապոնական արտադրող Panasonic ընկերությունը վերջին եռամսյակում 698 մլրդ յեն կամ 8,77 մլրդ դոլարի վնաս է կրել: Այս տվյալները բերվում են ընկերության զեկույցում: Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտադրողի վնասը կազմել է 105,8 մլրդ յեն:
Փորձագետները նման ցուցանիշներ չէին ակնկալում՝ նրանց կարծիքով, ճապոնական ըևնկերությունն առնվազն 3,85 մլրդ յեն շահույթ պետք է ունենար:
Ընկերության ղեկավարությունը դա բացատրում է նրանով, որ Panasonic-ը վնասներ է կրում հարավկորեական Samsung կորպորացիայի կողմից աճող մրցակցության պայմաններում: