AM
2 Նոյեմբեր 2012 - 12:46 AMT

Խափանումներ են գրանցվել բանկոմատների աշխատանքում

Պլաստիկ քարտերով գործարքների կտրուկ աճի արդյունքում նոյեմբերի 2-ին խափանումներ են գրանցվել բանկոմատների աշխատանքում:

«Արմենիան Քարդի» աշխատակիցները համապատասխան միջոցներ են ձեռնարկում բանկոմատների աշխատանքը վերականգնելու համար: Ընկերությունը ներողամտություն է հայցում քարտատերերից պատճառած անհանգստության համար»,-ասվում է «Արմենիան Քարդի» (ArCa) մամլո հաղորդագրության մեջ:

Այսօրվա դրությամբ Հայաստանի առևտրային 21 բանկերից 19-ը մասնակցում են ArCa վճարային համակարգին: