AM
3 November 2012 - 13:26 AMT

Բրիտանացի դպրոցականը ստացել է 965 հազար դոլար iPhone-ի համար հավելված մշակելու համար

17-ամյա բրիտանացի դպրոցական Նիկ դ’Ալոիզիոն ստացել է 965 հազար դոլար iPhone-ի սմարթֆոնի համար Summly հավելվածի համար:

Հավելվածի յուրահատկությունը նրանում է, որ այն վերլուծում է և կրճատում ցանկացած լրատվական հաղորդագրություն մինչև 400 նշան` օգտագործողին ներկայացնելով միայն հիմնական տեղեկատվությունը:

«Ես որոշեցի, որ հեռախոսի ոչ մեծ էկրանից երկար հոդվածներ կարդալն այդքան էլ հարմար չէ և ստեղծեցի այնպիսի ծրագիր, որն ամփոփում է նշումները»,- ասել է դ’Ալոիզիոն: